Աշնանային ճամբար. օր երրորդ

Աշնանային  ճամբարի  երրորդ  օրվա  սեմինարին  ներկա  էին   «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիր  նոր  ընդունված  դասավանդողները  և  երկարօրյայի  կազմակերպիչները:

Այսօր  սեմինարի  ընթացքում  դասավանդողներին  ծանոթացրեցինք  ներառական  կրթական  համակարգին,  խոսեցինք  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  մասին,  ներկայացրեցինք  նրանց  ուժեղ  և  թույլ  կողմերը:  Քննարկեցինք,  թե  ինչ  բարդություններ  են  ունեցել  դասավանդողները  դասապրոցեսի   ընթացքում:  Մասնագիտական  խորհուրդներ  տալով  և  պատասխանելով  նրանց  հետաքրքրող  հարցերին  սկսեցինք  լրացնել  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  սովորողների  ԱՈՒՊ-ները:

Ֆոտոշարը՝ այստեղ:

Advertisements

Այցելություն TMM կենտրոն

14708109_909351442530225_4371986043323740719_n

Ինչպես նախօրոք էր պլանավորված, հոկտեմբերի 25-ին այցելեցինք  «TMM-Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոն:Աշնանային ճամբարի երկրորդ մասում եղանք կենտրոնում իրենց մեթոդներին ծանոթանալու նպատակով:Կենտրոնում աշխատում են Դիսկրիտ Վիդեո Մոդելավորման (ԴՎՄ) մեթոդով, որը միտված էր համակարգչի միջոցով վարքի, խոսքի նմանակմանը:

Շարունակությունը՝ Արևիկ Բաբայանի բլոգում

Աշնանային ճամբար. օր առաջին

 

14796103_1139621706124173_285036777_o

Հոկտեմբերի 24-ին մեկնարկեց դասավանդողների աշնանային ճամբարը: Ճամբարի առաջին կեսում աշխատեցինք տարբեր մասնաճյուղերում՝ ըստ նախօրոք գրանցված աշխատաժամանակի: Ընդմիջումից հետո սկսվեց խորհրդատվությունը դասավանդողների հետ: Ներկա գտնվող դասավանդողների հետ քննարկեցինք դասապրոցեսի ընթացքում ագած դժվարությունների, կիրառվող մեթոդների մասին, փորձեցինք տարբեր լուծումներ գտնել: Անդրադարձանք նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց անհատական ուսումնական պլաններին:

Ֆոտոշարը՝ Նինա Հովհաննիսյանի բլոգում

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Նախագիծ

9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք

10:00-12:30.

  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
  • նախագծեր նախակրթարանում
  • խորհրդատվություն ծնողներին
  • այլ աշխատանք ըստ անհատական պլանների

12:30-13:00. ընդմիջում դպրոցներում

13:00-15:00

  • Խորհրդատվություն դասավանդողներին՝ ուղղված հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքին, դժվարությունների քննարկում, հետագա անելիքների պլանավորում
  • Հատուկ կարիքով սովորողների անհատական ուսումնական պլանների լրացում
  • Նոր ընդունված դասավանդողների հետ խմբային կամ անհատական աշխատանքներ՝ հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատանքի պարզաբանում, հատուկ կարիքների նկարագրություն, ԱՈՒՊ-ների լրացում:

 

Հոկտեմբերի 25-ին այցելություն TMM – Սովորեցրու Ինձ Ավելին- Ուսուցման և Զարգացման Կենտրոն

Գրականություն

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու ձեռնարկ 
  2. Иваар Ловаас «Книга Я» http://www.childneurologyinfo.com/education-text-The_Me_Book1.php
  3. Жаклин Мак Кендлес «Дети у которых голодает мозг» http://www.childneurologyinfo.com/treatment-text-Children_with_Starving_Brains1.php
  4. Кэтрин Моррис «Услышать твой голос» http://www.childneurologyinfo.com/education-text-let_me_hear_your_voice_1.php Continue reading “Գրականություն”

Սովորողի նախնական գնահատման թերթիկ (դիտարկման քարտ)

Սովորողի նախնական գնահատման թերթիկ: Այս փաստաթուղթը լրացվում է նախկին Դիտարկման քարտի փոխարեն և կցվում է ԲՀՄ գնահատման կենտրոն սովորողի կարիքը գնահատելու կամ վերագնահատելու փաստաթղթերին: