Month: January 2023

Փորձիր կրկնել

Սուսաննա Չալիկյանը ներկայացնում է Փորձիր կրկնել նախագիծը: Այն նեյրոհոգեբանական վարժանքների շարք է, որը օգտակար է ուղեղի աջ և ձախ կիսագնդերի հավասարաչափ աշխատանքի, ուշադրության, մանր և խոշոր մոտորկայի, կրկնօրինակման հմտությունների զարգացման համար:

Նախագիծն իրականացվել է Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողների հետ: Արդյունքը կարող եք տեսնել՝ այստեղ:

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

«Լավ» կամ «արդյունավետ» հաղորդակցումը ավելի շատ կապված է համատեքստից: Մի ամբողջ դասարանի առջև կիրառած ռազմավարությունը տարբերվում է խմբային քննարկման կամ դեմ առ դեմ մեկ սովորողի հետ կիրառած ռազմավարությունից:

Ստորև ձեզ առաջարկում ենք ութ ռազմավարություն, որոնք ընդունելի են ցանկացած համատեքստում:

1.Ստեղծեք աջակցող հարաբերություններով անվտանգ ուսումնական միջավայր

Ապացուցված է, որ դասավանդողի և սովորողի միջև աջակցող հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում սովորողի՝ դասին ներգրավվածության, մասնակցության և հաջողությունների վրա: Նույնիսկ ենթադրվում է, որ այսպիսի հարաբերությունների դեպքոմ գրեթե անհնար է ցածր առաջադիմություն ունենալը ( O’Connor & McCartney, 2007):

Երբ սովորողը իրեն հասկացված է զգում, ավելի լավ է կարողանում արտահայտել մտքերն ու կարծիքը, հաղթահարել դժվարությունները և օգնության դիմել: Հետևաբար, ներգրավվածության և մասնակցության բարձր աստիճաններն էլ օգնում են էլ ավելի զարգանալ և մեծ հաջողությունների հասնել:

Continue reading “Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ”

Ասոցատիվ խաղ

Բանավոր խոսքը, երևակայությունը, տրամաբանությունը,  բառերի միջև ասոցիատիվ կապեր ստեղծելու կարողությունը զարգացնելու նպատակով Աննա Օհանյանը առաջարկում է հետևյալ խաղը՝ ուսուցիչը կամ հետագայում նաև սովորողը առաջարկում է ամենատարբեր նշանակության բառեր, որոնց պատասխան է տրվում ամենաառաջին բառը, որը պատկերացնում են այդ բառի հետ։

 

Համագործակցային աշխատանք՝ «Սենյակային բույսերի խնամք և տնկում»

Նունե Ռաֆայելյանը հետաքրքիր համագործակցային նախագիծ է կատարում Գոհար Հովհաննիսյանի հետ, որը նպատակ ունի զարգացնել սովորողների մանր մոտորիկան, կապակցված խոսքը, ուշադրությունը, ծանոթացնել սենյակային բույսերին, սեր և հոգատարություն ձևավորել բնության նկատմամբ:

Նախագծի մանրամասներին և ընթացքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Երեք տարեկանն ու նոր կյանքի էտապը։Խորհուրդ ծնողներին

Երեք տարեկանի ճգնաժամը շատ յուրահատուկ տարիքային շրջան է, որովհետև այս փուլում ծնվում է երեխայի կամքը և նա սկսում է այն փորձել: Նա հասկանում է, որ որոշ բաներում կարող է չենթարկվել, ըմբոստանալ, բողոքել, հակառակվել, կարող է մեծահասակին ճիշտ հակառակը գործել: Նա կարող է չանել այն, ինչն իրենից պահանջում, ակնկալում են և երեխայի մոտ այդ, իր համար նոր, վիճակն ու որակը փորձարկամն է դնում: 

Երեք տարեկանի նկարագրին, ճգնաժամի մանրամասներին է անդրադարձել Ավետիսյան Տաթևը: Հոդվածում կարող եք գտնել նաև օգտակար խորհուրդներ: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Ուսումնասիրում ենք մեր հույզերը

Կարևոր է փոքր տարիքից երեխաներին ծանոթացնել հույզերի աշխարհի հետ: Այդպես նրանք կկարողանան հասկանալ և կարգավորել իրենց վարքը, արձագանքները այս կամ այն երևույթներին, կարեկից և ներողամիտ լինել մյուսների հանդեպ, ավելի բաց կլինեն շփման համար և ավելի ինքնավստահ: Զարգացած հուզական ոլորտ ունեցող երեխաներն ավելի շատ են հաջողություններ ունենում թե կյանքում և թե ուսման մեջ:

Արևիկ Բաբայանը առաջարկում է հույզերը զարգացնող մի քանի խաղեր և տեխնիկաներ: Ստորև ներկայացված են աշխատանքները՝

Մեր հույզերը

Ծեփում ենք հույզեր

Հայելի, հայելի

Սովորողի անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) նոր ձևաթուղթ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգով սովորողի կրթությունը և համապատասխան աջակցության ծառայությունները կազմակերպվում են սովորողի Անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ)։

Հանրակրթական ուսումնական հաստատությունն ու Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը միասին մշակում և հաստատում են սովորողի ԱՈՒՊ-ը, որով սահմանվում են կրթության առանձնահատուկ պայմանները և այդ պայմանների ապահովմանն ուղղված սովորողին, նրա մանկավարժներին և ծնողին տրամադրվող Աջակցության ծառայությունները` ըստ մակարդակների։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

Հունվարի 4-ից ուժի մեջ է մտել Կրթության կազմակերպման մանակավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման նոր կարգը, ըստ որի նախատեսվում են մի շարք փոփոխություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, կազմակերպման, ծառայությունների տրամադրման, ԱՈՒՊ-ի լրացման գործընթացներում: Նոր կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: