Category: Գնահատում

Սովորողների կարիքի վերագնահատում

Հունիսի 8-ին սկսվեց չորրորդ դասարանցիների կրթական կարիքի վերագնահատման գործընթացը: Թիվ 3 ՏՄԱԿ-ի 4 գնահատող խումբ կենտրոնական ընթերցասրահում միաժամանակ սկսեց վերագնահատումը կրթահամալիրի կրտսեր դպրոցականների հետ: Ինչպես գնահատման, այնպես էլ վերագնահատման դեպքում առաջինը սոցիալական մանկավարժը զրույց է ունենում ծնողների հետ, այնուհետև սովորողների հետ անց են կացվում զարգացման փաթեթները: Գործընթացին մասնակցում են նաև կրթահամալիրի մասնագետները՝ գնահատող խմբին աջակցելու, սովորողների կարողություններն ու դժվարություններն ավելի մանրամասն ներկայացնելու համար:

Կրկնակի գնահատումը կրթահամալիրում

Այս փուլում կրթահամալիրի 4 կրտսեր և Ավագ դպրոցներում իրականացնում ենք առաջնային գնահատումն անցած 2-րդ, 5-րդ և 10-րդ դասարան փոխադրվող կրկնակի գնահատման ակտիվ աշխատանքներ․ գնահատվում է սովորողի առանձնահատկությունը՝ ըստ մեր ներկայացրած հայտի։

Ամբողջական նյութը այստեղ

Հենվելով իրար, աջակցենք բոլորին

Աջակցման կենտրոնի գործունեության նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները բարձրացնելն է:

Ամբողջական նյութը՝ այստեղ