Month: November 2023

Գտիր ճիշտ հույզը

Ավետիսյան Տաթևը քոլեջի ուսանողների հետ կատարում է հույզերի ճանաչման նախագիծ նախադպրոցական տարիքում: Նրանք առաջարկում են խաղեր տարբեր խմբերում իրականացնելու համար:

Առաջին խաղի մասին պատումները կարող եք տեսնել Տաթևի և ուսանողների բլոգներում:

Հույզերի ճանաչում և տարբերակում

Հարավային դպրոցի սովորողներն ու Արսենյան Ֆենյան ներկայացնում են հույզերի ճանաչման մի քանի խաղ: Հույզերի ճանաչումը հիմք է դնում երեխայի Ես-կերպարի ձևավորմանը։

Ընթացքին կարող եք հետևել Ֆենյայի բլոգում:

Ուրախն ու տխուրը

Արևիկ Բաբայանը մի խումբ սովորողների հետ շարունակում է ուսումնասիրել հույզերը և զարգացնել դրանք: Այս անգամ աշխատում են մասնավորապես ուրախության և տխրության հույզերը հասկանալու, ճանաչելու և զարգացնելու ուղղությամբ:

Մանրամասներն՝ այստեղ

Հեռավար աշխատանք

Կրթահամալիրի հատուկ մանկավարժ Աննա Օհանյանը շարունակում է հեռավար աշխատանքը սովորողներից Նանեի հետ: Հեռավար աշխատանքի շնորհիվ զարգացնում են սովորողի իմացական ոլորտը և փոքրիկ քայլերով առաջ շարժվում:

Տարբերում ենք գույները

Աշնան թեմայով բառեր

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2022թ-ի սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը»

2022-2023 ուսումնական տարվանից:նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությունը ներդրվել է Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

2023-2024 ուսումնական տարում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությունը ներդրման գործընթացը կշարունակվի Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում:

Համընդհանուր ներառական կրթության շրջանակներում յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի իր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստանալ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներն իրականացնում են նախադպրոցական տարիքի երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, որի հիմա վրա երեխայի համար մշակվում է Անհատական ուսուցման և զարգացման պլանը:

Մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրվում երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին տվյալ տարածքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից Նախադպրոցական տարիքում երեխայի զարգացման համար ընտանիքի դերը շատ կարևոր է:

Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի բոլոր երեխաներին`

  • ✦ վաղ տարիքից ընգրկվել կրթության մեջ,
  • ✦ վաղ հայտնաբերել հանդիպող դժվարությունները,
  • ✦ իրականացնել միջոցառումներ դրանց հաղթահարման ուղղությամբ:

Այս ամենը հիմք է ապահովում դեպի դպրոցական կրթություն սահուն անցման և արդյունավետ մեկնարկի համար:

Կրթությունը երեխաների հիմնարար իրավունքն է…

Սկզբնաղբյուրը՝ ՀՄԿ

Խաղեր խորանարդիկներով

Աշխատանքի ընթացքում շատ են լինում դեպքեր, երբ սովորողը դժվարանում է հասկանալ հրահանգն ու կրկնել այն: Այդ դժվարությունները կապված են ուշադրության, ընկալման, մտածողության ոլորտի դժվարությունների հետ: Աուստիստիկ սպեկտորի խանգարում ունեցող երեխաների համար էլ դժվար է լինում պարզապես կոնտակտի գնալ, կրկնել հրահանգը կամ աշխատանքը: Նմանատիպ դժվարություններ հաղթահարելու համար կարելի է կիրառել տարբեր գունավոր խորանարդիկներ:

Աշխատանքի շարունակությանը ծանոթացեք Արևիկ Բաբայանի բլոգում:

Առցանց սեմինար հոգեբանների համար

ԻՆոյեմբերի 10-ին կրթահամալիրի հոգեբանները մասնակցում էին « Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» թեմայով առցանց սեմինարին: Այն վարում էր ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական բաժնի մասնագետ Մադլեն Առաքելյանը: Սա սեմինարների շարքի առաջին հանդիպումն էր, որը կրում էր տեղեկատվական բնույթ և նպատակ ուներ հանրապետության հոգեբաններին ծանոթացնել բացառիկ ընդունակություններ կամ օժտվածություն ունեցող սովորողների նկարագրին, առանձնահատկություններին և աշխատանքների ընդհանուր նկարագրին: Հաջորդիվ ՀՄԿ-ի կողմից նախատեսվում են առկա ձևաչփով սեմինարներ, որոնց ընացքում մասնագետներին կփոխանցվեն օժտվածության գնահատման և աշխատանքի գործիքներ: