Month: March 2023

Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում: Օր2

Մարտի 30-ին տեղի ունեցավ «Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում» հավաքի երկրորդ հանդիպումը: Հանդիպումը սկսեցինք Նելի Արղությանի հետ նախակրթարանում սաների ներառման կարգի քննարկումից, արեցինք որոշ առաջարկներ:

Մեզ միացավ տիար Բլեյանը, ով մեկ անգամ ևս շեշտեց կրթահամալիրի ամբողջական ներառական լինելու փաստը:

Հավաքի ընթացքում քննարկեցինք նաև մասնագետների ընթացիկ նախագծային աշխատանքները: Պայմանավորվեցինք գրավոր ներկայացնել Ներառականության կազմակերպման կարգի վերաբերյալ առաջարկները:

Հավաքի նկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում

Մարտի 28ին կենտրոնական ընթերցասրահում տեղի ունեցավ «Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում» հավաքի առաջին հանդիպումը նախագծային խմբերով: Ներկա էին ներառականության մասնագետներ, դասավանդողներ, կազմակերպիչներ և երկարօրյայի դասավանդողներ: Հավաքի նպատակն է քննարկել կրթահամալիրում գործող ներառականության կարգն ու նոր ուսումնական տարվան ընդառաջ լրամշակել այն:

Հավաքի ժամանակ քննարկվեցին կրթության կազմակերպման մանկավարժակահոգեբանակ ծառայության տրամադրման նոր կարգը, սովորողի կարիքի գնահատման փոփոխությունները, ԱՈՒՊ-ի նոր ձևաթուղթը, կրթահամլարիրում գործող ներկայիս կարգը և այլ թեմաներ: Հնչեցին շատ հարցեր, առաջարկներ, ստացվեց հետաքրքիր քննարկում: Հաջորդ հանդիպմանն արդեն մասնակիցները կանեն առաջարկներ կաևգի լրամշակման համար:

Հավաքի ֆոտոշարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն

Médecins du monde-ն(ֆրանս․) կամ Doctors of the World-ը (անգլ․) միջազգային մարդասիրական կազմակերպություն է, որի պարտավորությունն է շտապ և երկարաժամկետ առողջապահական ծառայություններ տրամադրել աշխարհի ամենախոցելի մարդկանց: Կազմակերպությունը պայքարում է արդար և համընդհանուր առողջապահական համակարգի համար:

«Աշխարհի բժիշկներ» ասոցացիան իրականացնում է 59-ից ավելի ծրագրեր աշխարհի 30 երկրներում, որոնցից մեկին՝ Երևանում անցկացվող «Սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթացին մասնակցել է նաև Մարիաննա Գևորգյանը: Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Մարտի 21-ը՝ Դաունի համախտնիշի համաշխարհային օր

📝

Օրվա խորհրդին ընդառաջ ներկայացված ՝ մի քանի կարևոր տեղեկություն այս համախտանիշի մասին․

. Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։

. Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ։

. Դաունի համախտանիշի երեք տեսակներն էլ կապված են գենետիկական վիճակի հետ, սակայն դրանց 1% դեպքերում է համախտանիշը ժառանգաբար փոխանցվում։

Համախտանիշի մասին այլ հետաքրքիր փաստեր և տեղեկատվություն կարող եք գտնել Նունե Ռաֆայելյանի բլոգում:

Ինչպես ուսուցանել Դաունի համախտանիշ ունեցող սովորողներին: 14 արդյունավետ ռազմավարություն

2012թվականից մարտի 21ը նշվում է որպես Դաունի համախտանիշի միջազգային օր: 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը:

Նախ եկեք հասկանանք՝ ինչ է Դաունի համախտանիշը: 

Դաունի համախտանիշով երեխան ունի մեկ զույգ ավել քրոմոսոմ: Քրոմոսոմները գեների փոքր «փունջ» են, որոնք որոշում են՝ ինչպես է երեխայի մարմինը ձևավորվում հղիության ընթացքում և ինչպես գործում ծնվելուց հետո:

Սովորաբար երեխան ծնվում է 46 քրոմոսոմով, սակայն Դաունի համախտանիշով երեխաների մոտ կա այս քրոմոսոմներից մեկի՝ 21-րդ քրոմոսոմի լրացուցիչ պատճենը:Այս երևույթի բժշկական տերմինը «տրիսոմիա» է: Այսպիսով, Դաունի համախտանիշը կոչում են նաև տրիսոմիա 21:

Նյութի շարուանկությանը ծանոթացեք՝ այստեղ:

Մարտի 21-ը «Արևների» միջազգային օրն է

Մարտի 21-ը, ըստ ՄԱԿ-ի, Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է։ Նրանց անվանում են նաև ԱՐևՆԵՐ։

Արևների միջազգային օրը պատահական չէ ընտրված, այլ մարտի 21-ը պայմանավորված է 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ հավելյալ կրկնօրինակումով։

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրվան են անդրադարձել Ավետիսյան Տաթևն իր մի խումբ ուսանողնորի հետ: Նյութին ծանոթացեք՝ այստեղ:

Սովորողի կրթական կարիքի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Համաձայն հունվարի 4-ից ուժի մեջ է մտած Կրթության կազմակերպման մանակավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման նոր կարգի, սովորողների կրթական կարիքի գնահատումը եռաստիճան է: Առաջին փուլը տեղի է ունենում դպրոցում՝ մասնագետների և դասավանդողների դիտարկումների հիման վրա: Այս փուլում անհրաժեշտ է լրացնել հետևյալ փաստաթղթերը՝

《Գարուն》 նախագիծ

《Գարուն》 նախագիծ-ը ներկայացնում է Օհանյան Աննան, որի ժամանակ սովորողները իրականացնում են տարբեր գործունեություններ, որոնք վերաբերում են գարնանը՝ միաժամանակ շտկելով մոտորիկան , տեսողատարածական ընկալումը և խոսքը։

Մուտքագրում ենք գարնանային բառեր

Պատրաստում ենք չոփիկներով ծառ

Մայրիկների համար ուլունքներ ենք շարում