Համընդհանուր ներառում: Օր 1

Գարնանային մանկավարժական ճամբարը լավ ժամանակ է տարբեր մասնագիտական սեմինարների համար: Այս անգամ ևս մի խումբ դասավանդողներ, ուսուցչի օգնականներ, կազմակերպիչներ ներառված էին համընդհանուր ներառմանը նվիրված սեմինարների շարքին: Առաջին հանդիպմանը Ալեքսանյան Լուսինեն ծանոթացրեց ներառականության ծրագրին, գործող կարգերին, անդրադարձ կատարեց ՏՄԱԿ-ի գործունեությանը և կրթահամալիրի հետ համագործակցությանը: Կարգի մասին խոսելուց հետո, հոգեբաննր՝ Սուսաննա Չալիկյանն ու Արևիկ Բաբայանը խոսեցին հոգեբանական կարիքների և դրանց ուղղված մասնագիտական աշխատանքների մասին: Մասնակիցներին ներկայացվեցին մի քանի կարիքներ, տրվեցին ուսումնառությունը կազմակերպելու արդյունավետությանը ուղղված խորհուրդներ: Ընթացքում հնչեցին նաև մասնակիցների հարցերի պատասխաներ:

Leave a comment